
Մալթեզյան Բալոնկան համարվում է Թոյ տեսակներից ամենահինը, որն ունի ավելի քան 2 հազարամյակի պատմություն։ Արտիստները, բանաստեղծներ ու պոետներն անմահացրել են այս փոքր շանը հունական, հռոմեական և եգիպտական մշակույթներում։ Նրանց մասին հիշատակել է նույնիսկ Արիստոտելը։ Եգիպտացիները երկար ժամանակ հավատում էին, որ այս շունն ունի բուժելու հատկություն և կարող է օգնել հիվանդ մարդկանց։ Նույնիսկ Քրիստոնեությունից առաջ Բալոնկան տարածված ցեղատեսակ էր Միջերկրական մշակույթներում։
Չնայած իր հայտնիությանը՝ ճշգրիտ տեղեկություն նրա ծագման մասին գոյություն չունի։ Շատ մարդիկ հավատում են, որ այս ցեղատեսակն առաջացել է Մալթայի թերակղզում (Միջերկրական ծով), Շպից կամ Սպանիել ցեղատեսակներից։ Արդեն 16-րդ դարի վերջերից Մալթեզյան Բալոնկաները դարձան ազնվազարմ և թագավորական լեդիների սիրելի կենդանին։ Այս Թոյ էլեգանտ շունը հայտնի է իր սպիտակ փափուկ, ուղիղ մազերով։ Նա բարի է, խելացի և նվիրված է իր տիրոջը։ Որտեղ էլ որ Բալոնկան ապրի, նա պատասխանատու է իր տարածքի համար, ինչն էլ նրան դարձնում է հիանալի հսկիչ շուն։
Առանձնահատկությունները
Այս ցեղատեսակի շները համարվում է ուղեկից շներ, ինչի պատճառով պահանջում են շատ ուշադրություն և տառապում են բաժանման անհանգստությունից։ Եթե այս սպիտակամազ հրաշքին երկար ժամանակ մենակ թողնեք, նա կսկսի հաչել և կդառնա «ավերիչ»: Ոչ մի ցեղատեսակ կատարյալ չէ, և բալոնկաները բացառություն չեն։ Նրանք չեն հանդուրժում երեխաներին և այլ շներին։ Այն ընտանիքիները, ովքոր ունեն փոքր երեխաներ, խորհուրդ չի տրվում պահել այս «գազանիկներին», քանի որ փոքրիկները կարող են վնասել փոքր Բալոնկային՝ հրելով կամ էլ նրանց վրա քայլելով։ Վերջինս սիրում է տան մեծ երեխաներին, ովքեր գիտեն՝ ինչպես վերաբերվել իրենց հետ։
Նրանք ունեն ուժեղ պաշտպանողական բնազդներ, կարող են հաչել, նույնիսկ կծել այլ կենդանիների և մարդկանց, եթե վերջիններս իրենցից վտանգ են ներկայացնում իր ընտանիքի անդամների համար։
Ինչպես մյուս շներին, այնպես էլ Բալոնկաներին, պետք է սովորեցնել ընտանիքում իր տեղը փոքր տարիքից։
Չնայած, որ այս շները սիրում են գոհացնել իրենց տերերին, նրանց դժվար է վարժեցնելը։ Սակայն Մալթեզները սիրում են մարդկանց, հետաքրքրասեր են և խաղասեր։
Բալոնկաները սիրում են դրսում խաղալ և կանոնավոր զբոսնել։ Նրանք նույնիսկ տան մեջ ակտիվ են, դրա համար էլ անհրաժեշտ չէ շատ ջանքեր՝ նրան լավ վիճակում պահելու համար: