Մակբայ

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստահել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
ձևի մակբայ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
Չափ ու խանակի մակբայ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
տեղի մակբայ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
ձևի մակբայ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
ժամանակի մակբայ
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
ձևի մակբայ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
չափի մակբայ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
չափի մակբայ
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
չափի մակբայ

Տղան արագորեն վազում էր դպրոց, լիովին կատարած առաջադրանքները։ նա հասավ դպրոց և տեսավ, որ ամենուր ոստիկաններ էին կանգնած։ Տղան հապճեպ թաքնվեց դրան հետևում, նախօրոք մտածելով, որ վտանք է սպառնում իրեն։ Նա գրեթե չէր երևում։ Ոստիկանները սկսեցին միաձայն բղավել, որ բոլորը դպրոցից դուրս գան։ Տղան փոքր-ինչ վախեցավ բայց, դուրս չեկավ դպրոցից։ Տղան մասամբ կենտրոնացավ և դպրոցից դուրս եկավ։ Հրցուփորձ արեց ոստիկաններին և իմացավ որ երկրաշարժ է գրանցվել քաղաքում։ Ոստիկաններն նրան հարցրին, թե լավ է իրեն զգում։ Տղան պատտասխանեց, որ ամբողջովին լավ է։
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Տղան հերոսաբար մարտնչում էր թշնամու դեմ։
Նա մասամբ կատարեց իր առաջադրանքները։
Նա փոքր-ինչ իջեցրեց երժշտության ձայնը։
Ամենուրեք զբոսնող շներ էին։
Նա լիովին տիրապետում էր իր մասնագիտությանը։

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ: 

ՊԱՐԶ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

  1. Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը:
    Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
  2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
    Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:
  3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

A= Fs

  1. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
  1. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:

Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս:  Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1մետր կամ 

1Ջ=1Ն*մ

  1. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
  2. Ինչն է կոչվում հզորություն:
    Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:
  3. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
  4. Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
  5. ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի մասին: ՛՛Ֆիզիկա 7՛՛ դասագիրք էջ՝ 89: