Քիմիա նախագիծ

Քիմիա 7 դասարան, Քիմիայի հիմնական հասկացությունները։ Հարաբերական ատոմային զանգված։ Հարաբերական մոլեկուլային զանգված

7դասարան, փետրվարի2-17

Նպատակ` գիտելիքների իմացություն տվյալ թեմայի վերաբերյալ

Անցկացման ընթացքը` Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները`

Տվե’ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը։

Ինչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Նպատակ` Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և նշված թեմաներով որոշում հարաբերական ատոմային և հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը։

ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համվել 10 քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածը և տեղադրել բլոգում։

Առաջադրանք 2

Մեկնաբանել Ar(ֆտոր) = 19 հավասարությունը։

Գրել նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,

բ) ածխածնի և թթվածնի մեկական ատոմ

գ) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից։

դ) ծծմբաջրածին , որի մոլոկուլը կազմված է մեկ ատոմ ծծմբից և երկու ատոմ ջրածնից։Գրել բանաձևերը և հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները

Ոսկի

Ոսկի, Au, պինդ, մետաղական

Ոսկի (լատ.՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1К, L, M, N թաղանթները լրացված են։

Գործնական քերականություն

  1. . Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:
    Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա … (արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում …( ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
  2. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:
    Գիտնականները մի քանի տարի…(հետազոտել, քննել, ուսումնասիրել) են …(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և …(ասում, համառում, պնդում)են , թե ձնաջուրն իսկական «անմահական» …(ջուր) է: Ահա թե ի՛նչ են …(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր … (ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով… (մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջով…(թացացրած, թրջված,ջրոտված, խոնավացրած) սերմերի…(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ …(լեռնեցի, լեռնաբնակ, լեռտական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին…(հատկացնում, տալիս, վերագրում):