Հովհաննես Թումանյան Սուտասանը

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․
— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։
Գալիս է մի հովիվ։ Ասում է․
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։


2
Գալիս է մի դերձակ։ Ասում է․
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։


3
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ [ 181 ]— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Վիլյամ Ջոնս

Վիլյամ Ջոնս (անգլ.՝ William Jones, 1675[1][2][3][…]Llanfihangel Tre’r BeirddIsle of AngleseyՈւելսԱնգլիայի թագավորություն— հուլիսի 11749]ԼոնդոնՄեծ Բրիտանիայի թագավորություն[, բրիտանացի մաթեմատիկոս, ով առաջինն է պի թիվը ներկայացրել հունական {\displaystyle \pi }\pi տառով։

Փիլիսոփա Վիլյամ Ջոնսի հայրն է։

Վիլյամ Ջոնսը ծնվել է 1675 թվականին, Ջոն Ջորջ Ջոնսի և Էլիզաբեթ Ռոուլանդի ընտանիքում, Անգլիայի Լավինհանգել Տրեր Բեյրդ գյուղում։ Ընտանիքն աղքատ էր, և Վիլյամին ուղարկել էին տեղի Լանվեհելի եկեղեցու բարեգործական դպրոցում սովորելու։ Այնտեղ նրա մաթեմատիկական ունակությունները նկատել էր տեղի հողատերը, որի օգնությամբ Վիլյամն աշխատանքի էր տեղավորվել լոնդոնյան վաճառականի մոտ, որպես հաշվապահ։ Կարիերայում իր հաջողությունների համար Ջոնսը պարտական էր Հյուսիսային Ուելսի պատվավոր Բաքլի ընտանիքին և կոմս Մակլեսֆիլդին։

1695-1702 թվականներին Ջոնսը եղել է ռազմածովային ծառայության մեջ՝ դասավանդելով մաթեմատիկա ռազմանավերի վրա։ Ծովային նավատորմում ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց նավագնացության նկատմամբ և 1702 թվականին հրատարակեց «New Compendium of the Whole Art of Navigation» աշխատությունը՝ նվիրելով այն գրողգիտնական և անգլիկացի քահանա Ջոն Հարիսին[9]։ Այս աշխատանքում Ջոնսը ուսումնասիրել է ծովային դիրքերի հաշվարկման մեթոդները՝ մաթեմատիկան օգտագործելով տեղորոշման ծրագրում[10]։

Ներդրում մաթեմատիկայում[խմբագրել 

Ջոնսի ամենամեծ ներդրումը, որպես մաթեմատիկոս, հանդիսանում է այն, որ նա առաջարկել է շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը նշելու համար օգտագործել հունական {\displaystyle \pi }\pi տառը։ Նա առաջինն է, ով օգտագործել է այդպիսի նշումը 1706 թվականին։

Չնայած նրան, որ մաթեմատիկայում որպես գիտաշխատող այնքան էլ հայտնի չէր, Վիլյամ Ջոնսը լավ հայտնի էր մաթեմատիկայի պատմաբաններին, քանի որ նա նամակագրություն էր հաստատել XVII դարի շատ մաթեմատիկոսների, այդ թվում՝ Իսահակ Նյուտոնի հետ։

Օգտվել եմ վիկիպեդիային

Մի մաթեմատիկոսի պատմություն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6- 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Կազմել նյութեր աշխարհի հայտնի մաթեմատիկոսների մասին

Խնդիրները՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,

Ընթացքը՝

Սովորողն ընտրում է մաթեմատիկոսի, ում կյանքի և աշխատանքային գորոծունեության վերաբերյալ ցանկանում է տեղեկություններ իմանալ,

Որոշակի աղբյուրներից հավաքում է նյութեր մաթեմատիկոսի մասին, կազմում փաթեթ և հրապարակում բլոգում,

Հաջոևդ փուլում յուրաքանչյուրը պատմում է իր կողմից ընտրված և սիրված
մաթեմատիկոսի մասին և ներկայացնում նրա մաթեմատիկական հայտնագործություններից մեկը։
Իմ կատարած աշխատանքը
https://karinedadoyan.art.blog/2022/02/07/%d5%be%d5%ab%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b4-%d5%bb%d5%b8%d5%b6%d5%bd/

Սովորողի երրորդ ուսումնական շրջանի անհատական պլան

  • Դասացուցակի հղումը- դասացուցակ
  • Ընտրության ձևը- Խեցեգործություն
  • Ֆիզկուլտուրայի ձևը- մարմնամարզություն
  • Լրացուցիչ հաճախում դպրոցում -չկա
  • Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս — չեմ հաճախում
  • Երկարօյաից օգտվում եք-ոչ
  • Դպրոցի տրանսպորտ(միակողմանի, երկկողմանի)-միակողմանի

Իսահակ նյուտոն

Իսահակ Նյուտոն  անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկըգույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։
Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում  քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[18]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[19]։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։