Մարմարը, կամ Հովհաննես Թումանյանի գաղտնի սերը

«Մարմար Մարկովնան… նոր ծրագիրներ է կազմելՏե՛ր ԱստվածԵս կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելուՆա կանիես հավատում եմԶարմանալի կին էԱփսոսոր նրան լավ չեն ճանաչում առհասարակԷ˜հվերջումը կճանաչենմիշտ վերջումը»:

Ամենայն հայոց բանաստեղծի այս տողերը իր լավագույն բարեկամուհու`իշխանուհի Մարիամ Թումանյանի մասին են:  Իսկ ո՞վ  էր Մարիամ Թումանյանը: Կին, որը մեծ դեր է ունեցել հայ մշակութային կյանքի զարգացման գործում: Գեղեցկությունը, խելքը, ինտելեկտն ու բարությունը հիանալի համատեղվել էին այդ ինքնատիպ կնոջ մեջ: Լինելով հասարակական-մշակութային գործիչ եւ մեկենաս` նա նպաստել է բազմաթիվ գրքերի հրատարակությանը, կազմակերպել բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, ներկայացումներ, դրանցից ստացված գումարը փոխանցել կարիքավորներին, անվճար թեյարաններ, ճաշարաններ, արհեստանոցներ, գորգագործարաններ բացել գաղթականների համար, իսկ  նրա որբանոցի սաները նրան մայրիկ են անվանել: 1902թ. Գաբրիել Սունդուկյանի հետ նա հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը, որը նախագահել է 4 տարի, մեծ նպաստ է ունեցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծման գործում: Հիրավի մեծ է թիվը բոլոր այն անձնվեր աշխատանքների, որոնք իշխանուհին կատարել է իր ազգի համար: Բոլոր այդ աշխատանքների կողքին կա եւս մեկ բան, որն արժանի է հիշատակման. Մարիամ Թումանյանի սերը, բարեկամությունն ու սրտացավ հոգատարությունը Հովհաննես Թումանյանի նկատմամբ:

Այդ բարեկամությունն առաջին հերթին հիմնված էր հոգեւոր ներդաշնակության վրա: Իշխանուհի Թումանյանը ոչ միայն հոգեւոր ընկեր էր, այլեւ շատ բան էր անում, որպեսզի բանաստեղծի նյութական վիճակը թեթեւանա: Հենց նա է կազմել եւ հրատարակել Թումանյանի մի քանի ժողովածուները`չմոռանալով շարունակ  նախատել բանաստեղծին անիմաստ քեֆեր կազմակերպելու եւ փողերն անմիտ կերպով վատնելու համար:

Ամեն ինչում կանոնավոր եւ միշտ ճշտապահ իշխանուհու համար դժվար էր համակերպվել ազատություն սիրող բանաստեղծի խենթ հոգու պոռթկումներին: Մյուս կողմից էլ, նրանք այնպես էին մտերմացել, որ հաճախ իրար հասկանում էին կես բառից։

Իշխանուհին իր տանը հինգշաբթի օրերին կազմակերպում էր գրական երեկոներ, որոնց 5 մշտական անդամների թվում էր նաեւ Հովհաննես Թումանյանը: Մարիամ Թումանյանը, կամ Մարմարը, ինչպես քնքշորեն նրան անվանում էր բանաստեղծը, ամուսնացած էր ամբողջովին վրացականացած հայ իշխանի` «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ: Սակայն երիտասարդ իշխանուհուն ոչ միայն հաջողվել էր հայկականությանը վերադարձնել իր ամուսնուն, հայեցի դաստիարակություն տալ երեխաներին, այլեւ ամբողջությամբ փոխել  իշխանական ընտանիքում տիրող վիճակը: Ամուսնուց տարիքով կրկնակի փոքր իշխանուհին կարողանում էր այնպես անել, որ իր ընտանիքում, որտեղ նախկինում հայերեն խոսք անգամ չէր հնչում, բոլորը սկսեն խոսել հայերեն:

Կնոջն անչափ գնահատող ամուսինը երբեք չի խանգարել նաեւ, որ տեղի ունենան «Հինգշաբթիներ» անունը ստացած գրական երեկոները: Երեկոներ, որոնք շատ կարեւոր են դառնում հայ գրականության զարգացման համար: Առհասարակ, այդ ուժեղ, բայց, միեւնույն ժամանակ, հուզական կինն իր ողջ կյանքի ընթացքում մեծ ներդրում է ունեցել հայ գրականության, մշակութային տարբեր ոլորտների զարգացման գործում: Նա կովկասահայության ամենալուրջ դեմքերից էր եւ անդամակցում էր միանգամից 8 մեծ կազմակերպությունների: Եվ պատահական չէ, որ այդքան  հայրենասեր, գեղեցիկ ու խելացի կինը զգացմունքներ է արթնացնում նաեւ մեծ բանաստեղծի սրտում: Ավելորդ է նշել, որ զգացմունքը փոխադարձ էր: Սակայն երկուսն էլ չափից դուրս վեհ էին եւ բարոյական մեծ արժեքների տեր, որպեսզի զգացմունքը դառնար իրականություն:

Գարնանային մի երեկո, այնուամենայնիվ, երկար տարիներ լռելուց հետո Թումանյանը վերջապես խոստովանում է իր սերը Մարմարին: Իշխանուհին ոչինչ չի պատասխանում, միայն իջեցնում է գլուխը, եւ աչքերը լցվում են արցունքով: Երկուսն էլ հասկանում էին, որ իրենք ամուսնացած են, բազմազավակ ծնողներ (Հովհաննես Թումանյանը 10 երեխա ուներ, Մարիամը` 6), եւ իրենց սերն անհնար է: Այդ առիթով Մարիամ Թումանյանը գրում է. «Մենք չէինք կարող միանալ,– որովհետեւ երկու ընտանիք պիտի քանդվեր, իսկ ուրիշի դժբախտության վրա հիմնված բախտավորությունը երբեք ուրախություն չի տալիս մարդուն»:

Հավանաբար, հենց նույն ամուսնական պարտականությունների եւ պատասխանատվության պատճառով Մարիամ Թումանյանն իր հուշերում գրում է, որ ինքը սիրահարված չի եղել Թումանյանին, սակայն ճիշտ հակառակն է ապացուցվում, երբ կարդում ես նրա` Թումանյանին գրած նամակները: Ահա թե ինչ է գրում իշխանուհին բանաստեղծին, որն, ի դեպ,  Աբասթուման բուժվելու էր մեկնել հենց իշխանուհու շնորհիվ. «Իմ փափագս է, որ ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի ձեր զգայուն սրտին, որ ձեր հոգին հանգիստ լինի, որ ձեր առողջությունը վերականգնվի: Հավատացե՛ք, որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերն իզուր են, եւ ես չեմ կարող տալ ձեզ հանգստություն, չեմ կարող պաշտպանել ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ես կուզենայի ձեզ խնամել, ինչպես մի քնքուշ ծաղիկ, պահպանել թե՛ արեգակի այրող ճառագայթներից, թե՛ ձմեռվա ցրտից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»:

Այսքան զգացմունքային իշխանուհին իր հուշերում գրում է, որ երբեք չի վայելել ամուսնական քաղցրություն: Դա չի խանգարել, սակայն, որպեսզի Մարիամ Թումանյանն անմնացորդ նվիրվի ամուսնուն եւ ընտանիքին, այն աստիճան, որ  ամաչել է բանաստեղծի հանդեպ ունեցած սերը խոստովանել անգամ ինքն իրեն: Իր հերթին, ընտանիքին նույնքան նվիրված ամուսին եւ հայր էր նաեւ Թումանյանը, նա ուներ հրաշալի, շրջահայաց կին, որը մշտապես նրա կողքին էր:

Իր զգացմունքները թաքցնող իշխանուհին, սակայն, այդպես էլ չի ներում Թումանյանին Աբասթումանում գրած եւ իրեն նվիրած բոլոր բանաստեղծությունները ոչնչացնելու համար: Կարելի է միայն ենթադրել, թե այդ չստացված սիրո պատճառով որքան է տխրել նաեւ Ամենայն հայոց բանաստեղծը: Նրա խոսքերով`Մարմարի համեմատությամբ բոլոր կանայք ոչինչ էին:

Հովհաննես Թումանյանը

images
Բանաստեղծի խոստովանությունից հետո Թումանյանների հարաբերություններում   լռություն է իջնում, եւ նրանք մի քանի ամիս չեն հանդիպում:

Այստեղ ահա կբաժանվենք.
Մնաս բարյավսիրելիս.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Իսկ երբ վերջապես որոշ ժամանակ անց, ինչ-որ կերպ հաղթահարելով զգացմունքները, նրանք նորից հանդիպում են, նայում իրար, երկուսի համար էլ պարզ է դառնում, որ իրենց սիրուն վիճակված է մնալ «քնքուշ բարեկամություն»: Եվ հենց այդպես էլ լինում է․ նրանց բարեկամությունը վեհ արարքների, ազնիվ  զգացմունքների մի ամբողջ պատմություն է:  Ի դեպ, հենց իշխանուհուն ենք մենք պարտական, որ Թումանյանը շարունակեց գրական ուղին եւ չդարձավ քահանա: Տեղի տալով ընտանիքի ճնշումներին, նյութական ծանր վիճակից դրդված` Թումանյանը որոշում է թողնել գրականությունը` քահանա ձեռնադրվելու նպատակով: Այդ մասին նա հայտնում է Մարիամ Մարկովնային: Թումանյանի որոշումից սարսափած իշխանուհին, անքուն գիշեր անցկացնելուց հետո, կարողանում է այնպիսի միջոցներ ձեռք առնել, որպեսզի Թումանյանը եւ՛ աշխատանք ունենա, եւ՛ ստեղծագործի:

Շրջապատի վերաբերմունքը միշտ չէ, որ դրական է եղել նրանց կապի հանդեպ: Եթե իշխանուհու ընտանիքում պարզապես այնքան էլ ոգեւորված չէին իշխանուհու նվիրվածությամբ Թումանյանին, ապա բանաստեղծի ընտանիքում Մարիամ Թումանյանը գնալով դառնում է ոչ այնքան սպասված հյուր:

Ա՛խառանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիսդարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Եվ աստիճանաբար` տարիների ընթացքում նրանց հարաբերությունների մեջ սառնություն է առաջանում: Ըստ իշխանուհու, Թումանյանն արդեն հայտնի մարդ էր դարձել եւ այլեւս իր կարիքը չուներ: Այստեղ, իհարկե, խոսում է վիրավորված կնոջ ինքնասիրությունը: Եվ նրա համար դժվար էր հասկանալ, որ Թումանյանի համար գուցե հեշտ չի եղել հանդիպելու մի կնոջ, որին ինքը ժամանակին սիրահարված է եղել: Եվ գուցե այդ անհնարին զգացմունքը մոռանալու լավագույն տարբերակն էլ հենց չհանդիպելն էր: Էլ չենք խոսում բոլոր այն դժվարությունների եւ դժբախտությունների մասին, որ այդ տարիների ընթացքում անցել էին բանաստեղծի գլխով` ձերբակալություններ, եղբոր եւ որդիների մահ, մասնատված, ցեղասպանված հայրենիք: Հատկապես հայրենիքի ծանր, անկայուն վիճակը ստիպել էր բանաստեղծին հետին պլան մղել անձնական բոլոր զգացմունքներն ու ապրումները:

Նրանց մտերմությունն ավելի է սառում Դիլիջանում կատարված մի միջադեպից հետո: Ինչպես գրում է Մարիամ Թումանյանն իր հուշերում, 1921-ին նա գտնվելիս է լինում Դիլիջանում: Եվ ճանապարհների փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Թբիլիսի` իր ընտանիքի մոտ: Հանկարծ լսում է, որ Թումանյանը մեկ օրով Դիլիջանում է եւ շուտով մեկնելու է Թբիլիսի` հատուկ իրեն սպասող գնացքով: Իշխանուհին ուրախանում է, սակայն շատ է զարմանում, որ Թումանյանն իրեն չի այցելում: Նրանք պատահաբար հանդիպում են փողոցում, եւ երբ իշխանուհին խնդրում է իրեն էլ վերցնել`ասելով, որ իր պատրաստվելը կտեւի ընդամենը 20 րոպե, Թումանյանը մերժում է նրան՝ ասելով, որ շտապում է:

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ
Թող պահպանե քեզ Աստված։

Կասկածից վեր է,  որ քաղաքական այդ խառը ժամանակներում բոլշեւիկների կողմից անընդհատ որպես դաշնակցական մեղադրվող Թումանյանը լուրջ պատճառ է ունեցել մերժելու համար: Սակայն անասելի դժվարություններով վերջապես Թբիլիսի հասած իշխանուհին այդպես էլ չի ներում բանաստեղծին: Կանացի ինքնասիրությունը կրկին խոցված էր, եւ այս անգամ անդառնալի կերպով:

Մարիամ Թումանյանը

images
Վերջին անգամ նրանք հանդիպում են, երբ մեծ բանաստեղծն արդեն հիվանդ էր: Մարմարն այցելում է նրան, նրանք երկար զրուցում են, բայց արդեն շատ օտարացած: Իշխանուհին դառնությամբ գրում է իր հուշերում. «Փոխեցին իմ Թումանյանին»:

Ծանր հարված է լինում Մարմարի համար Թումանյանի մահվան լուրը. իր իսկ խոսքերով, «երկար արտասուք է թափում»: Նա գնում է Թումանյանի հոգեհանգստին, սպասում է, որ բոլորը դուրս գան սրահից, հետո լուռ նայում է դագաղում պառկած բանաստեղծին եւ երկար արտասվում: Իսկ մտքում անվերջ Աբասթումանից իրեն գրած Թումանյանի տողերն էին. «Մահն էլ կարող է սիրուն լինել, ինչպես աշունը Աբասթումանի հովտում»:

Թաղմանը նա չի գնում: Սակայն, ճակատագրի չգիտես որ հեգնանքով թաղման թափորը փոխում է ճանապարահը եւ անցնում հենց նրա տան փողոցով: Եվ պատուհանի մոտ կանգնած՝ Մարմարի դիմաց բացվում է իր համար այդքան ցավալի տեսարանը, եւ նրան թվում է, որ Թումանյանը հանդիմանում է իրեն, որ ինքը չգնաց նրա թաղմանը:

Մնաս բարյավբայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։

Իշխանուհի Մարիամ Թումանյանը եւ Հովհաննես Թումանյանը կապված էին բարի եւ մաքուր սիրով: Այդ սիրուն երբեք վիճակված չէր դառնալու իրական, նրանք դա գիտեին: Եվ նրանք ապրեցին այդ գիտակցության դառնությամբ: Տարիներ անց , երբ կարդում ես նրանց հուշերն ու նամակները, զգում ես այն ողբերգությունն ու լուսավոր սերը, որ ապրել են Մարմարն ու Հովհաննեսը: Իրենց երկուսի հոգեվիճակն ամենից լավ բնութագրել է հենց բանաստեղծը․ «Այսպես, չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք. տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, եւ մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»:

Թափառելով Բորժոմպարկում,
Հիշում է ձեզ եւ ուղարկում
Շատ բարեւներ ու սեր անկեղծ,
Ձեր բարեկամ մի բանաստեղծ:

Թումանյանի մեծ վիշտը

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

DSC_0094

Հ. Չարխչյան

Հովհաննես Թումանյան ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Գործնական քերականություն

23.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ……..:

  1. 24Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր … ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

  1. 25Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

  1. 26Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

  1. Փորձիր բացատրելթե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
Այս շարքի բառերում գործածվել է մեծատառ և տառը։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
քանի որ Եվրոպա բառը գրվում է ԵՎ, հոտևաբար, նրանով կազմված բառերում նույնպես գրվում է ԵՎ։

  1. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

ԱՈսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

ԲՈսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

  1. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուևոր: