Մեղր

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։

Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։

Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Արմաղան

ԱրմաղանԱրմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։

Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

1.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ վերնագրի շուրջ` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Այս ուսումնական տարին անցավ շատ հետաքրքիր ու հագեցած: Ձեռք բերեցի նոր ընկերներ: Մասնակցեցի հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների: Այս տարի միջին դպրոցում ավելացան նոր առարկաներ օրինակ՝ պար, պատմություն մաթեմատիկա և երևակայություն, կավագործություն: Այստեղ դարձա ավելի ինքնուրույն: Ես սիրեցի միջին դպրոցը և իմ ուսուցիչներին:

Այս ուսումնական տարին անցա՞վ շատ հետաքրքիր ու հագեցած: Ձեռք բերեցի շա՜տ ընկերներ: Մասնակցեցի հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների: Այս տարի միջին դպրոցում ավելացան նոր առարկաներ օրինակ՝ պար, պատմություն մաթեմատիկա և երևակայություն, կավագործություն: Այստեղ դարձա ավելի ինքնուրույն: Ես սիրեցի միջին դպրոցը և իմ ուսուցիչներին:

Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ
գրել- գրիչ
կապել-կապիչ
քամել- քամիչ
թակել- թակոց
ըմպել-ըմպանակ
բացել-բացիչ
գործել-գործիչ
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմիչք
հագնել-հագուստ
ձգել- ձգան
փակել-փական
խթանել-խթան
փաթաթել-փաթաթան
ճոճել,-ճոճանակ
գանձել-գանձանակ
զսպել-զսպանակ
ջնջել-ջնջոց
ծածկել-ծածկոց
կապել-կապոց
օրորել-օրորոց:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք-ձեռագործ, ձեռագիր, ձեռակերտ, ձեռնոց, առձեռն
հյուր-հյուրընկալ, հյուրատուն, հյուրասեր, հյուրանոց, անհյուրընկալ
հույս- անհույս, հուսահատ,
վերջ-անվերջ, վերջաբան, վերջակետ, վերջավորություն, վերջույթ
գետ- գետակ, գետափ,
(գիտ)գետ- գիտուն, աստղագետ, գիտուն, անգետ, հնագետ, պատմագետ, գրագետ:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակահարվում : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելիս պետք է հեռանալ կաղնուց: Կանաչապատելը  փրկում է քաղաքաբնակներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտանյութից  գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

Վանա լճի  շրջակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղանուններ:

Հետագայում հնէաբաններն ու երկրագետները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորվածքները ու մետաղաձուլարանները:

Դասարանական 1

1* Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ :Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

2 * Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

  1. միացման
  2. քայքայման
  3. տեղակալման
  4. փոխանակման

3 * Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Ավազով, ջրով

4 *Ի՞նչ է մեխանիկական շարժումը։Բանաձևը:
Մեխանիկական շարժում, արագություն: Տարբեր … է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S = V ⋅ t բանաձևով:.

5 * Մարմինների ձեւափոխության ի՞նչ տեսակներ կան:

6 * Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին, կոչվում է ուժի կատարած մեխանիկական աշխատանք (կամ պարզապես աշխատանք):

7 *Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

8 * Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայ­ծակի հարվածից։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանվում են հատուկ սարքերի«   շանթարգելների օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով:

9 *Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Ինչո՞ւ։
Որսորդները իրենց ականջը հպում են հողին, որպեսզի լսելով ձայներ, իմանան, արդյոք հողի տակ կա կենդանի, թե ոչ։

10 * Ի՞նչ է բջիջը : Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Բջջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավորն է, և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:

11* Ի՞նչ է ֆոտոսիթեզը :Սահմանե՛ք ավտոտրոֆ եւ հետերոտրոֆ օրգանիզմներ հասկացու­թյունները :
Ավտոտրոֆ են բույսերի մեծամասնությունը, իսկ հետերոտրոֆ են բոլոր կենդանիները, մարդիկ, մի շարք սնկեր մակաբույծները:

Հարցեր

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։
Ես հավանեցի հեքիաթը: Հեքիաթը սովորեցնում է լինել աշխատասեր, համարձակ: Անգութ չլինել, քանի որ ամեն ինչ փոխադարձ է:

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։
Առաջառրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ փանդիռ, հրեղեն, գուսան, փարթամ, անարատ:
2. Հատվածից դուրս գրիր 10 գոյական:
3. հատվածից դուրս գրիր 10 ածական:
4. հատվածից դուրս գրիր 5 բայ:
5. հատվածից դուրս գրիր բոլոր ձայնարկությունները:
6. Նկարագրիր Աննման-տիրուհուն:
7. Ինչպիսի ավարտ կհորինեիր եթե հեղինակը լինեիր դու:
8. Ինչ կանեիր, եթե թագավորությունը թագավորեիր դու:

Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը. Նախագծային աշխատանք.

Ուսումնասիրում եմ ընկերոջս Աստղիկ Վարսանյանի բլոգը

Բլոգի նկարը շատ գեղեցիկ էր, բայց քանի որ ծաղիկ էր ծաղկամանի մեջ, կարելի է կանաչ երանգ ավելացնել ներքևի հատվածում:Անուն, Ազգանուն լրացված էր, դպրոց, դասարան լրացված էր, բաժինները նույպես: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին մաթեմատիկայի ապրիլ ամսվա գրեթե բոլոր առաջադրանքները, լրացուցիչ աշխատանքները կատարված չէին: Ես հավանեցի Աստղիկի բլոգը: Գնահատում եմ 8:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Մարիանա Գրիգորյանի բլոգը

Բլոգում նշված էին անուն, ազգանուն , դպրոց, դասարան, բաժիններ: Ապրիլ ամսվա մաթեմատիկա առարկայի գրեթե բոլոր առաջադրանքները կատարված էր, լրացուցիչները կատարված չէր: Բլոգի ընդանուր տեսքը շատ գեղեցիկ էր: Խորհուրդ կտաի վարդագույնի մի փոքր բաց երանգ դնել: Գնահատում եմ 9:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Լանա Գրիգորյանի բլոգը

Լանայի բլոգ մտնելուն պես հայտնվեց շատ գեղեցիկ փոքրիկ թռչուն, բայց ես խորհուրդ կտայի մի փոքր փոքրացնել նկարը: Լանայի բլոգում կատարված էին բոլոր առաջադրանքները, բայց մի փոքր թերի: Նրա բլոգում լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժինները և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գլխավոր կայքի հղումը: Ես Լանայի բլոգը շատ հավանեցի: Գնահատում եմ 8:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Ռոբերտ Սաֆարյանի բլոգը

Ռոբերտի բլոգը շատ նուրբ ու դասական էր: Լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, օրացույց և բաժիններ: Ես ուսումնասիրեցի Ռոբերտի բլոգի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին ապրիլ ամսվա բոլոր նյութերը: Լրացուցիչները կատարված չէին: Առաջադրանքները տեղադրված էին շատ կոկիկ: Շատ հաճելի բլոգ էր, գնահատում եմ 9:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Հրանդ Ղազարյանի բլոգը

Հրանդի բլոգում նշված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժիններ և իր մասին փոքրիկ գրառում: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին ապրիլ ամսվա բոլոր առաջադրանքները: Լրացուցիչ առաջադրանքները ևս կատարված էին: Խորհուրդ կտայի գլխավոր նկարը փոքրացնել: Գնահատում եմ 9: