Հայոց այբուբենի տառերի թվային արժեք

1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝ 624, 331, 1989, 6500: Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:
624-ՈԻԴ
331-ՅԼԱ
1989-ՌՋՁԹ
6500-ՅՇ
2009- ՍԹ
2. Գրի՛ր քանակական թվականի երկու օրինակ:
ութ գիրք
երեք հոքի
3. Գրի՛ր կոտորակային թվականի երկու օրինակ:
3/2, 9/6
4. Գրի՛ր բաշխական թվականի երկու օրինակ:
Բաժանել երեսունի, բաժանել յոթի
5. Գրի՛ր դասական թվականի երկու օրինակ:
Երրորդ
տասնվեցերորդ
6. Տրված թվականները գրի՛ր տառերով  և հայակական այբուբենի տառերի թվային արժեքով՝
1967-ՌՋԿԷ
5006-ՐԶ
305- ՅԵ
441- ՆԽԱ
67- ԿԷ
53- ԾԳ
7. Ճշտի՛ր գրությունը՝ Վարդանը գնեց տասներկու մատիտ(ներ): Հազար մարդ (իկ) այդ օրը լսեց պատմությունը: Երկու սուրհանդակ (ները) ամրոց մտան նույն ժամին:

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

Պատմվածքից դուրս գրի’ր երեքական պատմողական, բացականչական, հրամայական, հարցական նախադասություններ։

Պատմողական ՝

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից:

Հրամայական՝
Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ:

Հարցական՝
 Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:
Ի՞նչ արժե այս շալվարը:

Համաշխարհային կրոններ

1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում  հեթանոսությունը։
Հեթանոսությունը կրոնական ուղղվածություն է, որը հանրային կրոն է և տարբերվում է մյուս կրոններից ՝քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից։
2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։

  • Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
  • Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
  • Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
  • Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
  • Պատվիր քո հորն ու մորը։
  • Մի սպանիր։
  • Մի շնանար:
  • Մի գողանար:
  • Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:
  • Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:

3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։

  • Մարդիկ սխալմամբ կարծում են, թե բուդդիստները ընկալում են Բուդդային որպես աստված և երկրպագում են նրան: Իրականում Բուդդան հավատացյալների կողմից ընկալվում է իբրև ուսուցիչ, որը հիմնադրել է նիրվանային հասնելու փիլիսոփայությունը: Բուդդիզմը առհասարակ բացառում է աստծո գոյությունը:
  • Թյուր կարծիք կա այն մասին, թե բոլոր բուդդիստները բուսակեր են: իրականում բուդդիստներից շատ քչերն են հետևում նման սննդակարգին: Բուդդան նույնպես չէր արգելում մսի կիրառությունը:
  • Բուդդիզմի վերաբերմունքը սննդի հանդեպ հետևյալն է. հարկավոր է ուտել այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է և եթե դուք լեռնային գոտու բնակիչ եք ուր բուսական սնունդ աճեցնելը բարդ է, կարող եք և միս ուտել:
  • Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը:
  • Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է:
  • Բուդդիզմի մեջ ամենակարևորը բացահայտման սեփական պրակտիկան է: Բուդդան արգելում էր աշակերտներին հավատալ անգամ հենց իրեն. մարդը պիտի բացահայտի ճշմարտությունն ինքնուրույն:
  • Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:
  • Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ.

4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։ Թվել՛ մահմեդական երկրներից մի քանիսը։

Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է. առաջացել է VII դարում։ Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ։ Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ քարոզիչն է։ Մահմեդը, ուսումնասիրել է հուդայականությունը և քրիստոնեությունը, և ստեղծել է իր՝ մահմեդական կրոնը: Մահմեդականությունն իր գաղափարախոսությամբ և ծիսակատարությամբ մոտ է քրիստոնեությանը։

Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլն: Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: 

Աղբյուրներ՝ 
Քրիստոնեություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/18
Բուդդայականություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/30
Հեթանոսություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/89
Մահմեդականություն՝  https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1297

Մայրենի

Կարդա’ Վիլյամ Սարոյանի <<Վելվետե շալվարը>> պատմվածքը։

1.Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
խորհել-Կարծել, համարել, ընդունել:
մերթ-Երբեմն
կինոնկար- կինոնկար
 պատշաճ-Վայելուչ, վայել, արժանի:
կարկատան-Զգեստի՝ կոշիկի ևն մաշված մասերը նորոգելու համար վրան կցված նոր նյութ:

2.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր։

3.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
 Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի աքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: 

Գործնական քերականություն

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական

2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜…- կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…- զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ- նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:

3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
Կազմությամբ պարզ ձայնարկություն՝ ա՛խ, վա՛յ, ջա՛ն
Կրկնավոր հարադրություն՝ վա՛յ-վա՛յ
Հարադրական բարդություն՝ հե՜յ վախ
Ը վանկատար հնչյունով՝ բը՛զզ
Ձայնարկությունների ուղղագրությունը.

  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

1. Ա՛յ մարդ,  ի՞նչ ենք անելու:

2. Հե՜յ, ո՞ւր եք գնում:

3. Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

Նախագիծ

Հարցեր

  • Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
    Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գարծընթացը կոչվում է սննդառություն: Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը:
  • Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
    Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
  • Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
  • Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
    շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
    Տերևի քլորոպլաստները պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր և անջատվում է թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ:
  • Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
    Ջուր, թթվածին, հանքային նյութեր: Դրան անհրածեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար:
  • Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
    Երբ բույսը կարողանում է ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր դա համրվում է ավտոտրոֆ սնուցում, իսկ երբ բույսը կամ կենդանին սնվում է այլ օրգանիզմներում կուտակված օրգանական նյութերով դա կոչվում է հետերոտրոֆ սննդառություն:
  • Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
    կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
    Ոչ բոլոր բույսերն են ավտոտրաֆ: Բնության մեջ հանդիպում են նաև այնպիսի կանաչ բույսեր, որոնք, տերևներում ունենալով մարսողական հյութեր արտազատող գեղձեր, ֆոտոսինթեզին զուգընթաց մարսում են տերևի վրա նստած միջատներին և օգտագործում նրանցում պարունակվող նյութերը: Այդպիսի միջատակեր բույսերից են ցողիկը, վեներայի մաշիկը ճանճասպանը և այլն:
  • Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:
    Կենդանիները աննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Որոշ կենդանիներ սնվում են միայն բույսերով և կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կան կենդանիներ, որոնք սնվում են կենդանիների դիակներով: Դրանց անվանում են դիակերներ:
  • Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
    հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
    Ավտոտրոֆ են բույսերի մեծամասնությունը, իսկ հետերոտրոֆ են բոլոր կենդանիները, մարդիկ, մի շարք սնկեր մակաբույծները:
  • Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
    Մեծ է գիշատիչ կենդանիների դերը բնության մեջ, քանի որ կան կենդանիներ, որոնք սնվում են կենդանիների դիակներով:
  • Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
    թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագուման:

Մարդը օգտագործում է տարբեր սննդանյութեր՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, հացահատիկ, տարբեր տեսակի մսամթերք:
Կենդանական ծագման են կաթնամթերքը, մսամթերքը, ձուն:

Ռուսերենից հայերեն թարգմանություն

Боязнь собак

Одна женщина с детства боялась собак. Когда-то давно бездомная собака укусила её, и с тех пор она испытывала панический страх перед собаками. Занятия с психологом не приносили результата.

И вот однажды, придя к психологу, женщина заявила, что больше не боится собак. Психолог удивился и поинтересовался, как ей это удалось.

— Знаете, доктор, — объяснила женщина, — я вчера вот о чём подумала: собаки живут лишь двадцать лет. И та собака, которая меня укусила, уже умерла. Поэтому бояться мне уже не надо.

                                                                                     Վախ շներից

Մի կին մանկուց վախենում էր շներից:Անտուն թափառող շունը կծեց նրան, և այդ ժամանակից ի վեր նա զգաց շների նկատմամբ խուճապային վախ: Հոգեբանի հետ դասընթացները արդյունք չտվեցին:

Եվ ահա մի օր, հոգեբանի մոտ գալով, կինը հայտարարեց, որ այլևս չի վախենում շներից: Հոգեբանը զարմացավ և հարցրեց, թե ինչպես է դա արել:

«Գիտե՞ք, բժիշկ, - բացատրեց կինը, - երեկ ես մտածեցի այս մասին. Շներն ապրում են ընդամենը քսան տարի: Եվ ինձ կծող շունն արդեն սատկել է: Հետեւաբար,  այլևս   վախենալու  կարիք չկա:


Գործնական աշխատանք

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք— գիրկ, տանկ— տանձ, սանր- մանր,  մարագ- կարագ, նոր- փոր, բարդ- մարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած –փորձառու
Հիվանդի համար ջուր բերող – հոգոտար
Գլխին կրակ թափել – զրպարտել, խայտառակել, բամբասել:
Կանաչ-կարմիրը կապել –տղային ամուսնացնել:
Կոպեկի համար մեռած – ագահ
Ուրիշի բնում ձու ածել –Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել –ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել –Նեղության պահին օգնության գալ:
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանիորեն մոտենալ:
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգազանց,    բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորրություն,  դարբին, սիգապանծ,  սանդուղք, վարդապետ, խորդուբորդ,  կմախք,  կցկտուր,  ճեպընթաց, դշխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օրիորդ, անբախտ, հարթավայր,

5.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց,  ամանոր,  նավասարդ, արփի, իղձ,  արգասիք, երազանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:
ամանոր-նավասարդ
այգաբաց- արշալույս
թախիծ- տխրություն
արփի- արեգակ
իղձ- երազանք
արգասիք- արդյունք

6. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր,  խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:
տերևազուրկ- սաղարթախիտ
ստոր- վեհանձն
երանգավառ- դժգույն
համր- խոսուն
չոր-տամուկ
խորդուբորդ — ողորկ

7.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
 Ամռանը նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   փռված   պարտեզում,    որտեղով      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի  էին դառնում   գյուղի  տներն   ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի  խոչընդոտից  ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց   սյուների  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Homework

Oh  I’m eating  breakfast in the kitchen.
Andy’s  upstairs in the bathroom -he’s having shower.So are you OK/

Yes,I’m making good progress.And I’m getting very close to South Africa.
Great
I can see dolphins outside! There are swimming  next to the boat.
 
It is! But I’m worried.The weather’s changing .There’s a strong wind now and to rain.

Pouline is having breakfast.
Andy is having a shower.
The dolphins  are swimming.
The weather is chaning.

Mum,where’s Dad?

He is Having a shower.

Where’s Dan ? he’s  playing footboll.
Can you help me?
Not right now. I am having my lunch.

Where are you?
I’m in a bookshop in town.
I’m buying my sister a book.