Այս անգամ ձեզ կպատմեմ Գյումրի կատարած մեր ճամփորդության մասին: Ճանապարհին կանգ առանք Արուճ գյուղում հանդիպեցինք այնտեղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ: Քանի որ այդ օրը հայ մեծանուն բանաստեղծ Հ.Թումանյանի ծննդյան օրն էր, միասին ընթերցեցինք նրա սեղծագործություններից: Այնուհետև շարունակեցինք ճանապարհը դեպի գյումրի:
Գյումրին հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Նախքան Գյումրի կոչվելը, քաղաքն ունեցել է հեևյալ անվանումները՝ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական:
Մեր եռօրյա այցի ընթացքում եղանք Գյումրու տարբեր եկեղեցիներում, վանքերում, բերդերում՝




Շրջեցինք Վարպետանց փողոցով այցելեցինք Ղազարոս Աղայանի տուն թանգարան՝






Անցավ շատ հետաքրքիր: Ահա իմ ֆոտոշարքը՝


