Վարժություն 1։ Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, դրանք գրել բառերով և նշե՛լ տեսակները։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճար-
տարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալու-
թյան տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հե-
նապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահա-
տակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորա-
մանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորին-
վածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պա-
տով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրակա-
նացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամ-
փոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամա-
գիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3- երեք, քանակական թ.
641- վեց հարյուր քառասունմեկ, քանակական
666- վեց հարյուր վաթսունվեց, քանակական
652-ին- վեց հարյուր հիսուներկու, քանակական
643-ին- վեց հարյուր քառասուներեք, քանակական
X- տասներորդ, դասական
IV- չորրորդ, դասական
V- հինգերորդ, դասական
1905- հազար ինը հարյուր հինգ, քանակական
4- չորս, քանակական
6-ական- վեցական, բաշխական:
Վարժություն 2։ Գրե՛լ բառերով։
9- ինը, 12- տասներկու, 99-իննսունինը, 50- հիսուն, 60-վաթսուն, 70-յոթանասուն, 80-ութսուն, 100-հարյուր, 1938- հազար ինը հարյուր երեսունութ, II-երկրորդ, III-երրորդ, IV-չորրորդ։
Վարժություն 3։ Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ