278. Փակագծերում տրված բայերը գրի´ր պահանջված ձևով (ներկա):
Գեղեցիկ կենդանիներ են կարմիր կապիկները: Նրանք շիկակարմիր բուրդ ունեն, սև մռութիկ ու սպիտակ կուրծք: Նրանք տափաստանը գերադասում են անտառից, շների պես մեծ ոհմակներ կազմում և մանրակրկիտ զննում կոճղարմատներն ու փտած ծառաբները, միջատներ ու թռչնաբներ փնտրում, շրջում են քարերը, որ որդ, կարիճ, սարդ կամ այլ համեղ խորտիկներ գտնեն: Ժամանակ առ ժամանակ կանգնում են հետևի ոտքերին ու շուրջը դիտում: Իսկ եթե խոտը բարձր լինի, այնպես են ցատկում, ասես ոտքերի տակ զսպանակ կա: Վտանգի ամենափոքր նշանի դեպքում անգամ բարձր ճչում ու գլխապատառ սլանում են կանաչի միջով: Վազելիս էլ մի թեթև օրորվում են, փոքրիկ, շեկլիկ վարգաձիերի նման:
284. Նախադասությու ններր լրացրո´ւ:
Երբ զայրանում էր, նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ
պարտեզներում:
Վերջապես, երբ հանգստացավ , դուրս եկավ թփերի միջից:
Վանդակում, որտեղից կենդանին փախել էր, կերի արկղն էր միայն
մնացել:
Եթե հանդիպեին ջիներն ու իֆրիտներր (արևելյան հե-
քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին, անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:
Թե որ համոզես, ես էլ առանց հակառակվելու ու
քննարկելու կհավատամ:
285. Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:
Հուշերով տարված՝ լրիվ մոռացել էր հոտն էլ, շներին էլ:
Բոլորովին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:
Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:
Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:
Աչքերից երևում էր, որ պատմածներիս բոլորովին չի հավատում:
Ամենևին լավ չէր զգում:
Հումորի զգացումդ բոլորովին կորցրել ես:
Ծերությունից լրիվ մանկացել էր:
Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:
289. Սխալ կազմված ժխտական ձևերն ուղղի´ր:
Երեկո չէ: Մութը չի տիրել ու չի ծածկել ոչինչ: Սամվելը չի ճեմում գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված ջահը բոլորովին չի լուսավորում սենյակը: Տանտիրոջ քայլվածքն անհանգիստ չէ: Նա միայնակ չէ իր առանձնատանը: Հանկարծ դուռը չի բացվում: Ներս մտնողն ընկերը չէ: Բավական չէ՞ սպասեցնեք մարդկանց:
292. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի´ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Երգ, փառ(ք), մեծ, մեջ, գարուն, իր:
Երգ- երգարան, օրհներգ, պարերգ, երգիչ, երգչուհի:
Փառք- փառավոր, փառահեղ, փառասեր, փառապանձ:
Մեծ- մեծագույն, մեծանուն, մեծահասակ, մեծահարուստ:
Մեջ- գյուղամեջ, մեջտեղ, միջադեպ:
Գարուն- Գարնանային, գարնանամուտ:
Իր- իրական, իրեղեն: