ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ


ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Իմ հավատարիմ ընկերը

Մի օր փողոցում հանդիպեցի մի հրաշք շունիկի:Քաղցած, կեղտոտ և տխուր: Նրան վերցրեցի տարա տուն կերակրեցի լողացրեցի և սկսեցինք խաղալ իրար հետ: Մի քանի օր անց իմ շունը հիվանդացավ ես նրան տարա անասնաբույժի մոտ: Անասնաբույժն ասաց, որ պետք է գտնել շատ եզակի դեղ շների համար, որը գտնվում է անտառներից մեկում: Մենք շրջեցինք և փորձեցինք գտնել այդ դեղը և հանդիպեցինք վագռին ես շատ վախեցա, բայց իմ շունը երկար ժամանակ խաղաց նրա հետ և հենց վագռը ցույց տվեց ճանապարհը դեպի եզակի դեղը: Մենք վագռի օգնությամբ գտանք դեղը իմ շունը խմեց այդ դեղը և առողջացավ ու մենք վերադարձանք տուն: