Ծղրիդը

1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։

Ծնվեց, ապրեց ու մեռավ, ետևից թողնելով իր սերունդը 300-600 ծղրիդ, ինչպես ասում են գիտնականները։

Ինձ դուր եկավ հեց այս հատվածը, որվհետև ծղրիդը իր ձագերին նախքան նրանց ծնվելը ապահովում էր լավ ապագա:

Մարիկ ծղրիդը էսքան ձու է ածել մի էն տեսակ հարմար ու ապահով տեղ, որ համ վտանգից ու փորձանքից ազատ լինեն ձվանը, համ էլ, երբ ձագերը դուրս գան, հենց տեղնուտեղը կերակուր լինի նրանց համար։

Զարմանում են գիտնականները, թե ո՞րտեղից է ծղրիդին` էսքան խելք ու բանականություն, որ առաջուց ամեն բան հոգում է իր ձագերի համար։ Չէ որ ինքը՝ ծղրիդը, երբեք ոչ մեր է տեսնում, ոչ ձագ, որ սովորած լինի, փորձով գիտենա։ Երբ որ գարնանը ձվից աշխարհք է դուրս գալիս, մերն արդեն մեռած է լինում անցյալ աշնանը, ինքն էլ երբ ձու է ածում, դրանից հետո մեռնում է նույն աշնանը ու չի տեսնում, թե էն ձվից ինչ է դուրս գալիս եկող գարնանը։ Հապա ինչպես է, որ ամեն բան հասկանում է, նախատեսում ու հոգում։ Եվ դրան մի պատասխան են տալի, թե դա կյանքի, բնության անգիտակից թելադրությունն է, բնազդն է, ինստինկտն է։

Բայց ով գիտի, մի՞թե չի կարող պատահել, որ բացի բնազդից ուրիշ ընդունակություն էլ ունենա մեր փոքրիկ երգիչը, օրինակ՝ գիտակցություն, դատողություն։ Հեշտ կարող է պատահել, որ էդպես լինի, թեև ինքը՝ բնազդն, արդեն շատ մեծ բան է և շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած, քան թե մարդու մեջ։