Գործնական քերականություն

261.               Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:

Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Ամբողջը կրակի բաժին դարձավ:

263.Նախադասություններն ընդարձկի´ր՝ ումի՞ց կամ ինչի՞ց հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Սողոմոն Իմաստունը կախարդական մի մատանի էր ստացել արքայից:
Մարդիկ վաղուց են հրաժարվել քարանձավներում ապրելուց:

Ընձուղտները սարսափահար փախչում էին հրդեհից:

ծորակից թափվեց սովորական, սառը ջուր:

Հոգնել էր արդեն երկար սպասելուց:

264.    Ամենից բառի, ամենա-, -ագույն ածանցների օգնությամբ կազմի´ր տրված ածականների բոլոր հնարավոր ձևերը (գերադրական աստիճանը):

Ճոխ- ամենաճոխ, ամենից ճոխ,
կարճ- ամենից կարճ, ամենակարճ
ուրախ- ամենից ուրախ, ամենաուրախ
նվազ- նվազագույն
սքանչելի- ամենասքանչելի
հիանալի- ամենից հիանալի, ամենից հիանալի
խոր- ամենից խոր, ամենախոր
խորհրդավոր- ամենախորհրդավոր, ամենից խորհրդավոր
մութ- ամենամութ, ամենից մութ
նուրբ- ամենանուրբ, ամենից նուրբ
սուրբ- սրբագույն, ամենասուրբ, ամենից սուրբ
չքնաղ- ամենաչքնաղ, ամենից չքնաղ
քաղցր- քաղցրագույն, ամենից քաղցր, ամենաքաղցր
սիրուն- ամենից սիրուն, ամենասիրուն: