1. Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։

<<Կիու-Չանգ>> (Թվաբանության ինը բաժինները) գրքից, Չինաստան, Ք․ա․ 17-րդ դար

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

Բհասքարա Աչարյայի <<Աստղագիտական ահամակարգի պսակ>> գրքից, Հնդկաստան, 12-րդ դար

3. Ես եկեղեցի էի առուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց-+փ առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

Գործնական աշխատանք

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հարդ, հորդ, ուխտ, աղբ, գիր

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ:

Բ) Գետակ, նավակ, դռնակ (ն), թռչնակ, որդյակ:

Գ) Խոզուկ, տաքուկ, գառնուկ(ն), հարսիկ (ն):

  1. Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։

<<Կիու-Չանգ>> (Թվաբանության ինը բաժինները) գրքից, Չինաստան, Ք․ա․ 17-րդ դար

1 12 23

35-12=23

12×4=48

23×2=46

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

Բհասքարա Աչարյայի <<Աստղագիտական ահամակարգի պսակ>> գրքից, Հնդկաստան, 12-րդ դար

3. Ես եկեղեցի էի կառուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

39×140=5460

218-140=78

5460:78=70

Մաթեմատիկա

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (70; 14); 14
    բ․  ( 36; 24); 12
    գ․  (48; 54); 6
    դ․  (14; 20); 2
    ե․  (52; 72; 92); 4
    զ․  (76; 36; 44): 4

2․ 2սմ կողմով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6 սմ կողմով խորանարդը ներկելու համար։4․  Հինգ հաջորդական թվերի գումարը հավասար է 110-ի։ Գտնել այդ թվերը:

9

6. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
ա․ (22; 66); 22
բ․  ( 96; 64); 32
գ․  (27; 45); 9
դ․  (15; 9); 3
ե․  (29; 12; 31): 1

գործնական աշխատանք

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա

կարդալ ավելին

մայրենի

Պատմել սովորի՛ր Լիվինգսթոն Լարնեդի «Հոր զղջումը» պատմվածքը և կատարի՛ր  4֊րդ և 5֊րդ առաջադրանքները։


Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

Մի անգամ մուլտֆիլմ նայելիս չիպս և պոպկոռն էի ուտում, հանկարծ թափվեց, և երբ մայրիկս տեսավ, բարկացավ ինձ վրա: Ես նեղվեցի և գնացի իմ սենյակ:

Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Իմ կարծիքով հայր կամ մայր լինելը հեշտ բան չէ: Պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին: Պետք է շատ ուշադիր լինել երեխաների նկատմամբ, որպեսզի նրանք չմրսեն, լավ սնվեն, հետևեն հիգիենիայի կանոններին, դպրոցում լավ սովորեն և լավ մարդ դառնան:

Յուրաքանչյուր ծնողի երազանքն է տեսնել իր երեխային առողջ, ուրախ, կայացած, լավ աշխատանքով ապահովված

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    կշտամբել- կշտամբանք հայտնել, հանդիմանել, նախատել:
    նվաստացնել- ստորացնել:
    ծածուկ- կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի:
    երկչոտ- երկյուղ զգացող, վախկոտ:
  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:
     պարգև-ընծա, նվեր, մրցանակ
    արշալույս— արևածագ, լուսաբաց
    նվաստացնել- ստորացնել
    երկչոտ— վախկոտ
    խոնավ-  թաց
    ծածուկ- երկյուղ
    տառապել- տանջվել, չարչարվել,

  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:

Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:

Տնային առաջադրանք 1*

Տնային առաջադրանք 1*

1*Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում նկատվում է
ա) Գույնի փոփոխություն

Լուցկու հատիկն այրվելիս, պղնձե կարմիր լարը տաքացնելիս սևանում են:

բ)լույս է անջատ­վում

Մոմն այրվեիս լուսավորում է շրջապատը:

գ) հոտ է տարածվում:

Ձվի նեխման ժամանակ, ինչպես նաև ցանկացած մթերքի նեխման ժամանակ առաջանում է

տհաճ հոտ:

2*Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արևի լուսարձակելը, դ)եր­կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը

Քիմիական ռեակցիաները ընթանում են որոշակի պայմանների առկայության դեպքում: Օրինակ կաղամբի թթվելուն, սառույցի հալվելուն և ջրի եռալուն նպաստում է ջերմաստիճանը: Իմ կարծիքով արևի լուսարձակելը քիմիական ռեակցիա չէ: Երկաթի մակերևույթին ժանգ է առաջանում, երբ միմյանց են հպվում երկաթը, օդը և ջուրը:

Պատմություն

  1. Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացությունն
    Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում: Ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում: Տեղադրված է Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Տեղադրված է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև։ Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։ Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։ Լեռնաշխարհն աշխարհում հրաբխականության վառ արտահայտություններ ունեցող տարածաշրջաններից է։ Այն դրսևորված է արտաժայթուկ և ներժայթուկ ձևերի բազմազանությամբ։ Ռելիեֆի ձևերը հատկապես ցայտուն են արտահայտված Միջնաշխարհի տարածքում։
  2. Համեմատել մարդու առաջացման վարկածները:

Համարվում է, որ մարդն առաջացել է կապիկից, որովհետև կա նմանություն մարդու և շիմպանզե կապիկի տեսակի միջև: Այս տեսակետը մշակվել է գիտնական Չ. Դարվինի կողմից:

Բայց մյուս կողմից էլ, դարեր շարունակ ոչ մի կապիկի տեսակ չի փոփոխվել և չի նմանվել մարդու:

Չկան ապացույցներ, որ կապիկը կարող էր այնպես զարգանալ, որ դառնար մարդ: Պարզ չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել:

Մյուս կողմից, ըստ կրոնի, Աստված ստեղծեց մարդուն: Բայց սա գաղտնիք է մարդկության համար, ապացույցներ գտնել դժվար է: Մարդիկ Աստվածաշունչը կարդում են և հավատում են, հնարավոր չէ գտնել ապացույցներ:

Այս երկու տեսակետներն էլ վիճելի են, քանի որ երկուսն էլ չունեն որևէ հիմնովին ապացույց և շատ վեճերի և ուսումնասիրությունների առարկա են:

  • Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական գիտելիքները բացում են անցյալի վարագույրները», «Հայկական լեռնաշխարհ», «Մարդու առաջացման հիմնախնդիրը. անպատասխան մնացած հարցեր», «Երեխաները նախնադարյան հասարակությունում», «Homo sapiens-ից առաջ. Հիպերբորեա, Լեմուրիա, Ատլանտիդա…»